«Միասնության թեւեր» կուսակցության նախագահը Գավառում կարճատեւ զրույցի բռնվեց Արցախից բռնագաղթած երկու կանանց հետ։

Արցախից Գավառ քաղաք գաղթած երկու կանանց հետ ունեցած կարճատեւ զրույցում «Միասնության թեւեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը լսեց նրանց խորհուրդները։

Զրույցի ընթացքում կանայք իրենց հիմնական ցանկությունը հստակ արտահայտեցին՝ ցանկալով տեսնել արդար իշխանություն։

«Մենք մենակ կուզեինք, որ արդար իշխանություն լինի։ Մեր երեխեքը մեղք չունեն, որ էս օրում են», — ասաց մեկը կանայք։

Արման Թաթոյանը համաձայնեց՝ նշելով, որ իրենց կուսակցության կարգախոսն ու նպատակն էլ հենց դա է՝ արդարություն ապահովել արդար պայմաններում։

Մյուս կինը նշեց, որ իր ամենակարեւոր ցանկությունը արդար իշխանությունն է, որը կապահովի իր երեխայի համար ապագա։ Նա նաեւ հավելեց, որ իր ամուսինը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, շատ բան է արել իր հայրենիքի եւ հայ ազգի համար, սակայն այսօր ծանր հիվանդ է՝ ինֆարկտի եւ շաքարային դիաբետի հետ կապված խնդիրներով, ինչը նրա խոսքով, արդյունքի բացակայության հետեւանք է։

«Իմ ուզածն է՝ արդար իշխանություն։ Եվ իմ երեխան ինչ-որ կորցրել է, վերականգնվի։ Ուրիշ բան չեմ ուզում։ Մայրը ուրիշ բան չի ուզի՝ արդար իշխանություն, եւ որ մեր երիտասարդները ապրեն արդար ապագա ունեցող երկրում, կապույտ երկնքի տակ, որ մեր բանակը նորից դառնա բանակ, որ արդար մարդ նստի իշխանության», — եզրափակեց նա։