Դվառնյաշկայի վարքագիծ է․ Թող խորովածը զխտկվի, վախենում եմ՝ խաշլամա չուտի․ Սամվել Նիկոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «168 Ժամ» հաղորդաշարի եթերում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթվա աղմկահարույց հայտարարությանը՝ ընդդիմության ընտրողներին «շունուշանգյալ» անվանելուն։

Ըստ Նիկոյանի՝ վարչապետի այսպիսի վարքագիծը «դվառնյաշկայի» վարքագիծ է։ «Ինձ համար դա նորություն չէ։ Դա այն Նիկոլն է, որն 8 տարի առաջ դահլիճում նստած պատգամավոր էր։ Այն ժամանակ էլ ինքն այդպիսին էր․ ով իր հետ չի՝ իր թշնամին է, ով իր հետ չի՝ «շունուշանգյալ» է։ Ինքը չի հասկանում, որ վիրավորում է մարդկանց, կամ էլ դիտավորյալ վիրավորում է մարդկանց՝ նրանց ասելով՝ «ինձ ընտրեք, որ շունուշանգյալ չլինեք»։ Ինքն ինչ է անում․ դա դվառնյաշկայի վարքագիծ է»,- նշեց նա։

Նիկոյանը հարցում է՝ արդյո՞ք երբևէ ուրիշ ղեկավար է նման բան արել։ «Դու երկրի ոչ բարով ղեկավար ես, դու ի՞նչ իրավունք ունես երկրում մարդկանց այն մասին, որ ուրիշին է ընտրում, «շունուշանգյալ» անվանես։ Ինքն ինչ է ասում․ բնակչության մեծամասնությանը, որը չի ընտրում իրեն, դու «շունուշանգյալ» ես անվանում»,- ընդգծեց նա։

ԱԺ նախկին նախագահը նաև առաջարկեց վարչապետին ավելի շատ զբաղվել ուտելու հարցերով։ «Դու մեր պետությանը, մեր ազգին բերել ես տիեզերական մասշտաբի ողբերգություն։ Թող խորոված ուտի՝ ջհանդամ, թող խորոված ուտի՝ խաշլամա չուտի։ Երբ 2018 թվականին փողոցներում նաև խաշլամա էին կերցնում, մոտս այնպիսի վատ կանխագուշակումներ կային, որ այդ խաշլաման մեր զինվորների ապագա հոգեհացն է տալիս։ Ինքը վախենում է խաշլամայից, որովհետև թուրք-ադրբեջանական փողերը ծախսելով հեղափոխության վրա՝ այդ խաշլամայով մեր զինվորների հոգեհացն էր Նիկոլը խնջույքով տոնում»,- ավելացրեց նա։

Սամվել Նիկոյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարողանա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայների 50+1 տոկոսը հավաքել, և հավելում է, որ հաջողությունը կախված է ընդդիմության կշռադատված աշխատանքից։