Բի-2 ռոք խմբի նոր ալբոմի շնորհանդեսը կկայանա Բյուրականի աստղադիտարանում

Հայաստանում կկայանա ռուսական Բի-2 ռոք խմբի նոր՝ «Ճամփորդություն արեւի շուրջ» ալբոմի փակ օֆլայն շնորհանդեսը։ Այս մասին հայտնի է դարձել խմբի պաշտոնական կայքում։

Մարտի 13-ին կայանալիք միջոցառմանը ներկաները կունենան եզակի հնարավորություն լսելու խմբի նոր ստեղծագործությունները կենդանի կատարմամբ եւ անմիջապես շփվելու երաժիշտների հետ։

Շնորհանդեսը տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանում։

Այս միջոցառումը նախատեսված է որպես նոր ալբոմի պաշտոնական ներկայացում, որը կնախորդի խմբի մարտի 14-ի համերգին։

Համերգը, որը կկայանա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կկատարվի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Շնորհանդեսի մասնակցության տոմսի գինը կազմում է 1 050 եվրո։

Կարդացեք նաև՝