Երևանի նախկին քաղաքապետը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Այսօր՝ ուղիղ եթերում անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությանը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ քննադատել է միջադեպի մասին տեղեկությունները։

Նրա խոսքով՝ եթե մարդ գալիս է եկեղեցի, հատկապես տոն օրը, երբ արարողությունը արդեն ընթացքի մեջ է, եւ եկեղեցին լի է մարդկանց, նա պետք է կանգնի ծայրին եւ հետեւի արարողությանը։ Նա չի կարող մտնել մեջտեղով՝ խանգարելով մյուսներին, եւ ձգտել առաջին շարքերում տեղ գրավել։ Այս պահվածքը, նրա կարծիքով, բարեվարքության կանոններին չի համապատասխանում։

Մարությանը նաեւ նշել է, որ այդպիսի պահվածքը, որը նա բնութագրել է որպես «մարդկանց վրա թուելու», անընդունելի է եւ պետք է դատապարտվի։ Նա հավելել է, որ բռնության ցանկացած դրսեւորում, այդ թվում՝ նման գործողությունները, բացարձակապես անընդունելի են։

Նախկին քաղաքապետը նաեւ հարցրել է, թե արդյո՞ք Փաշինյանի շրջապատում չկա մեկը, ով կարող է բացատրել բարեվարքության կանոնները։