Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը հացադուլ է սկսել կալանքի տակ գտնվելուց հետո

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է նաև Կանդազ անունով։ Նա վերջերս միացել էր Սամվել Կարապետյանի թիմին։

Իրավապահ մարմինները նրան մեղադրեցին ընտրակաշառք առաջարկելու մեջ և երկամսյա կալանք տվեցին։ Սակայն հրապարակված գաղտնալսումների ձայնագրություններից ոչ մեկում հանցակազմ պարունակող խոսակցություն չի հնչում։

Այս պահին Արթուր Ավանեսյանը կալանքը կրում է «Վարդաշեն» Քրեակատարման Կոմիտեի (ՔԿՀ) հիվանդանոցում։ Նա արդեն հինգերորդ օրն է հացադուլ է անում։

Հետաքրքրական է, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից կամ դատախազության ներկայացուցիչից նրան այցելելու և լսելու նրա պահանջը նպատակով այց չեն կատարել, ինչը սովորական է նման իրավիճակներում։ Նրան այցելում են միայն բանտային բժիշկներ։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել էին քրեական հեղինակություն…

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ…

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշ այցի ընթացքում հիմնանորոգված Գանձաքար-Իծաքար ճանապարհին կառուցվա…