ԱՄՆ նախագահը պահանջում է Իրանի միջուկային զենքից հրաժարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր լավ գործարքի առաջին պայմանը միջուկային զենքից հրաժարվելն է։

Այս մասին նա ասել է լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում, երբ նրանից հարցրել են, թե ինչ պետք է պարունակի այդ գործարքը։

«Առաջին հերթին՝ միջուկային զենքից հրաժարվելը»,- ընդգծել է նախագահը։

Այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ Թեհրանը բազմիցս հաստատել է, որ չունի միջուկային զենքի ծրագրեր։