Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ պատվիրակության կազմում են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։