Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, նախատեսում էր այսօր՝ ապրիլի 11-ին, հրավիրել համագումար, որի ընթացքում պետք է հաստատեին նախընտրական ցուցակը եւ ներկայացնեին կուսակցության ծրագիրը։
Սակայն, ինչպես տեղեկացանք, համագումարը հետաձգվել է։ Այն կկայանա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 18-ին։ Հետաձգման պատճառը «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած համագումարն է։
Մարուքյանի թիմի ներկայացուցիչները նշում են, որ համագումարն ու կուսակցության մասին տեղեկատվությունը կարող են կորչել հանրության ուշադրության կենտրոնից՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի հետ կապված լուրերի ինֆորմացիոն աղմուկի մեջ։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է մասնակցելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Թեև օրերս հրապարակվել էին տեղեկություններ կուսակցությունում մասնակցելու եւ չմասնակցելու հարցով խորը տարաձայնությունների եւ ղեկավար կազմում միասնական դիրքորոշման բացակայության մասին, մեր աղբյուրները հիմա հայտնում են, որ որոշումը, ամենայն հավանականությամբ, վերջնական է, եւ այն կհաստատվի հաջորդ շաբաթ կայանալիք համագումարի ընթացքում։