Այսօր Վարդենիսի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել են երեք զինծառայող։ Ըստ տեղեկությունների՝ դանակահարված զինծառայողները հոսպիտալացվել են և գտնվում են բժշկական հսկողության տակ։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնում են, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում։ Նախարարությունը հաստատել է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով արդեն սկսվել է համապատասխան վարույթ։
«Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- նշել են գերատեսչությունից։