Արցախի ՄԻՊ-ն «Մեղադրել զոհին» քաղաքականության մասին է հայտարարել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին»։

Ըստ նրա՝ իշխանությունների նպատակն էր ամեն ձևով մեղավոր գտնել հենց զոհին՝ արցախցիներին։ Այս մեղադրանքը, որը ներառում է նաև «թողնելու» և «փախչելու» մեղադրական հայտարարություններ, հնչել է Ազգային ժողովի նախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ստեփանյանը նշել է, որ երբ այդ քարոզչական քաղաքականությունը ամբողջությամբ բացահայտվեց, պարզ դարձավ, թե ովքեր են դրա հետևում։ Նրա խոսքով՝ այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով, և տարածվում է իշխանական մեդիառեսուրսների և նրանց կողմից սպասարկվող օգտատերերի միջոցով։