Թաթուլ Մանասերյանը՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործակցության հարցում՝ Թուրքիայի առաջ պայման դնելու անհրաժեշտության մասին

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը, բանակցելով Թուրքիայի հետ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործակցման հարցում, պետք է մի քիչ ավելի լայն տեսանկյունից մոտեցնի հարցը։

Նրա խոսքով՝ պետք չէ կենտրոնանալ միայն այն փաստի վրա, որ Թուրքիան ուզում է գործարկել այդ հատվածը։ Հայաստանը պետք է հասկանա, թե արդյոք Թուրքիան, այդ հատվածը գործարկելով, կարող է Հայաստանին ավելի հեռուն՝ դեպի Սև ծով ելք տրամադրել, թե՞ դա պարզապես մի փոքր հատված է, իսկ մնացածը կմնա Թուրքիայի վերահսկողության տակ։

Թաթուլ Մանասերյանը նշում է, որ Թուրքիան պարտավորվածություն ունի միջազգային կոնվենցիաներով, որոնք վավերացրել է Թուրքիայի խորհրդարանը, և որոնք նաև վավերացրել է Հայաստանը։ Ըստ այդ կոնվենցիաների՝ ծով ունեցող երկիրը պարտավոր է իր ծովային ելքը տրամադրել ցամաքային երկրներին։

«Այս կոնվենցիաների համաձայն, գործընթացը պետք է իրականացվի բոլորովին անվճար։ Այսինքն՝ այսօր Վրաստանի տարածքով բեռներ փոխադրելը խախտում է միջազգային կոնվենցիաները, որովհետև դրանք վավերացրել է նաև Վրաստանը, իսկ դրանցում նշվում է՝ անվճար պետք է տրամադրվի, մինչդեռ Վրաստանը մեզանից տրանզիտի գումար է վերցնում»,- ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական դիվանագիտությունը պետք է տիրապետի այսպիսի տարրական տնտեսական դիվանագիտության նորմերին։

Նրա դիտարկմամբ, Հայաստանը կարող է իր քաղաքական անկախությունը վերածել նաև տնտեսական անկախության, օգտվելով կոմունիկացիաներից։

Թաթուլ Մանասերյանը նաև նշում է, որ Թուրքիան շահագրգռված է Գյումրի-Կարս երկաթգիծը գործարկելու մի քանի հիմնական պատճառով։ Առաջինը՝ Թուրքիայի արևելյան նահանգների զարգացումն է։ Երկրորդը՝ Թուրքիան ցանկանում է ապացուցել, որ քաղաքակիրթ երկիր է՝ հարաբերությունները նորմալացնելով Հայաստանի հետ։ Երրորդը՝ դրանով կարող է մասնակցություն ունենալ տարածաշրջանում դրական գործընթացների զարգացմանը և անաչառության հիմք դնել։