Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերում հենց գյուղապետարանների շենքերում հայտնաբերվել են զինանոցներ, որտեղ պահվում էին մի քանի տասնյակ հրազենային զենքեր։ Այդ զենքերը հաշվառված էին գյուղերի տղամարդկանց անուններով։
Գյուղերի յուրաքանչյուրում 4 բնակիչ հերթապահում էին զինանոցում՝ ստանալով դրա համար աշխատավարձ։ Որոշ օրեր առաջ այդ զինանոցները փակվել են, իսկ զենքերը տեղափոխվել են Նոյեմբերյանի զորամաս։
Այս որոշումը կայացվել է ի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերի, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։ Ըստ այդ տրամաբանության՝ սահմանամերձ գյուղերում զինանոցներ եւ զենք պահելու անհրաժեշտությունը այլեւս չկա։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ օրերին հայտարարություն տարածեց ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակների վերաբերյալ։