Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) հարաբերություններին։ Սակայն, ըստ նրա, Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և ԵՄ-ի անդամ։
Պուտինը հույս ունի, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։