Իրանական IRNA լրատվական գործակալությունը հերքել է Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլի մասին հայտնված տեղեկությունները՝ որպես կեղծ։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքը խոչընդոտվում է մի քանի հիմնական պատճառով։ ԱՄՆ-ի կողմից ներկայացված պահանջները համարվում են չափազանց և անհիմն, իսկ դիրքորոշումները՝ հաճախակի փոփոխվող։ Իրանական կողմը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող «ծովային շրջափակումը» համարվում է համաձայնագրի խախտում, ինչը նույնպես խոչընդոտում է բանակցությունների արդյունավետ ընթացքը։
Այս պայմաններում, ըստ IRNA-ի, «արդյունավետ բանակցությունների հստակ հեռանկարներ չկան»։
Հեռախոսահամար՝ +374 (10) 55-20-59
Էլեկտրոնային փոստ՝ info@mamul.am