Հայաստանի քաղաքական դաշտում այսօր շրջանառվում է Արամ Զավենիչի կողմից առաջարկված հետաքրքիր, թեեւ եւ տափակ սցենար։ Նա առաջարկում է ԿԸՀ-ին արգելել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին՝ հիմնվելով Մոլդովայի նախադեպի վրա, որտեղ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժին արգելեցին մասնակցել ընտրություններին։
Զավենիչի հաշվարկը, թեեւ չոր, բայց եւ պարզունակ է։ Նրա կարծիքով, եթե «Ուժեղ Հայաստանին» ընտրություններից դուրս թողնեն, նրա հարյուր հազարավոր կողմնակիցները կհանգստանան փողոցներ, որտեղ ոստիկանությունը կկիրառի ուժ՝ բերման ենթարկելով եւ կալանավորելով բազմաթիվ մարդկանց։ Այս իրավիճակից օգտվելով՝ ՔՊ-ն եւ ինքն էլ, ինչպես 2021 թվականին արեցին, կկարողանան վերահաստատել իրենց իշխանությունը։
Սակայն այս «փայլուն» գաղափարը, ինչպես եւ Արամ Զավենիչի բոլոր գաղափարները, անիրականական է։ Բանն այն է, որ նա, մտածելով հակառուսական քայլերի մասին, մոռանում է, որ ինքն էլ Հայաստանի համար վտանգավոր է իր անսահմանափակ, ես կասեի՝ անմնացորդ կողմնորոշումը Արեւմուտքի (մեր դեպքում՝ ամերիկաթուրքական) կողմնորոշմանը։ Եթե ռուսական կողմնորոշումը համարվում է վտանգավոր, ապա վտանգավոր է նաեւ արեւմտյան կողմնորոշումը։
Եթե հետեւենք այս տրամաբանությանը, ապա Չինաստանի ԿԸՀ-ն պետք է արգելեին մոտ մեկ միլիարդ մարդու քվե տալ երկրի միակ կուսակցությանը, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Իսկ ի՞նչ անել 2 միլիարդ հնդիկներին, որոնք առանձնապես հիացած չեն արեւմտյան «քաղաքական ուժերով»։ Ուկրաինայում, որպեսզի հաղթի Զելենսկին, ի՞նչ անեն, արգելե՞ն ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի մասնակցությունը։
Այսպիսով, տարօրինակ է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ չկողմնորոշվող ՀՀ իշխանությունները հրահանգել են Արամ Զավենիչին այս սցենարը ներկայացնել։ Ինչո՞ւ ՔՊ-ի ռահվիրան անձամբ չի խոսում այս մասին։ Ահավասիկ, նա CIVIC-ի եթերում բաներ է ասում, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի հետ կապված միջազգային քրեական գործեր է «բացահայտում», որոնց մասին, վստահաբար, ՀՀ վարչապետի աթոռին թառած էակը ավելի շատ բան կարող էր իմանալ, քան «Հանրապետություն» կուսակցության շարքային ղեկավարը։ Մի՞թե ՔՊ-ի լիդերը վախենում է Սամվել Կարապետյանից եւ «Ուժեղ Հայաստանից»։
Բայց ինչո՞ւ զարմանալ, եթե հայտնի է, որ երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող ՀՀ իշխանությունների համար ամեն ինչ քաղաքական կատեգորիա է, այդ թվում՝ եւ վախը՝ վախն անծանոթ, անսպասելի, իրենց համար անհասկանալի բաներից։ Ահավասիկ՝ ազգությամբ հայ Սամվել Կարապետյանը, որ Ռուսաստանից է եկել եւ ուզում է «իր ձեւով» վերաշինել մեր քանդված երկիրը, վախեցնում է սրանց մինչեւ քաղաքական հիստերիայի աստիճանի։










