«Դասեր» հաղորդաշարում Էդգար Ղազարյանի մասին

«Դասեր» հաղորդաշարում իմ հյուրը «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան և Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է։

Հարցազրույցի ընթացքում մենք անդրադարձանք մի շարք կարևոր հարցերի։ Խոսեցինք Գյումրիի տապալված համերգի մասին, որտեղ Էդգար Ղազարյանը անձամբ ներկա էր եղել։ Նա նշեց, որ տեղում իրականում տեղ չկար, մարդիկ հավաքվել էին փողոցում, իսկ ոստիկանության կողմից կիրառվող ուժը, նրա կարծիքով, անհամաչափ էր։

Այնուհետև մեր խոսակցությունը շարունակվեց՝ անդրադառնալով Ռուբեն Մխիթարյանի կողմից ներկայացված տեսանյութերին։ Ղազարյանը հաստատեց, որ տղաները տեսանյութերում ոչ մի ոչ իրավաչափ գործողություն չեն կատարում։

Վերջում մենք անդրադարձանք Սարգիս Գրիգորյանի կարևոր մտքին՝ «Եղավ մի շրջան՝ ուզում էինք բաժանվել… մեր Ես-ից առավել գնահատեցինք Մենք-ը»։ Այս թեմայի շուրջ մենք քննարկեցինք անհատականության և հանրային պատասխանատվության հարաբերակցությունը։