Այսօր «Պարգևավճարվողների ավտոբուսը» Գեղարքունիքի մարզում է կատարել քարոզարշավ։ Փաշինյանը սոցցանցերում իր էջերում հրապարակում է միայն այն տեսարանները, որոնք, ինչպես թվում է, նրան ավելի դրական են ներկայացնում։ Այդպիսի կադրեր են ձեռքսեղմումները, իրեն «4 ոտդ դիր գազին, Փաշինյան ջան» ասող մարդկանց խոսքերը, ինչպես նաև իրեն ջրալի պաչող տատիկ-պապիկների տեսանյութերը։ Իհարկե, չի բացառվում նաև ուտելու տեսանյութերի հրապարակումը։
Այսօր, օրինակ, Ալեն Սիմոնյանի հետ միասին Գեղարքունիքում խաշած կարտոֆիլ են կերել։
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի դիմաց դուրս է եկել մի կին։ Նա տասանկարահանելով իրենց հանդիպումը, հստակ և ուղիղ հարցում է արել։ «Դուք իշխանության եկաք, որ Սերժ Սարգսյանին հանեք, բայց Արցախը հանձնեցիք։ 2022 թվականին Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս»,- ասել է նա։
Կինը Փաշինյանի դեմ ուղղված իր դժգոհությունը բացահայտ է արտահայտել՝ նրան մեղադրելով Հայաստանի ժողովրդին դավաճանելու և Արցախը վաճառելու մեջ։
«Վահան Թեքեյան» Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։