Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, դա ցեղասպանության շարունակությունն էր այլ ձևով

Այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում «Ռեֆորմիստների կուսակցության» վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները նա համարում է ցեղասպանության շարունակություն, որը իրականացվում է այլ ձևով։

Նրա խոսքով՝ «Օսմանյան Թուրքիան ցեղասպանության ժամանակ իրականացրել էր մի քայլ, որի նպատակն էր ստեղծել միատարր պետություն՝ համապատասխանելով պանթուրքիզմի գաղափարին։ Այսօր մենք Ղարաբաղում տեսանք այդ նույն գաղափարի շարունակությունը, բայց այլ ձևով։ Այս պահին խնդիրը դրված է նաև Սյունիքի հարցով»։

Վաղարշակ Հարությունյանը նաև ընդգծեց, որ ցեղասպանությունը մոռանալը հնարավոր չէ, քանի որ դա չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը։