Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննվում է նրա կալանքը երկարաձգելու հարցը։

Դատական նիստի օրը Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք քաղաքի տարբեր տեսանելի հատվածներում տեղադրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին» խորհրդանշական պաստառներ։

Դատարանի բակում առկա է նաև դերասանուհի Անաիս Սարդարյանը։