Ինչպես հայտնի է, մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների կողմից ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ հերթական ձայնագրություն։ Այդ ձայնագրության մեջ մի քանի անգամ հիշատակվում էր «Ֆորա» բանկը, որը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին։
Հարցված, թե արդյո՞ք «Ֆորա» բանկի մասին խոսակցությունները դո՞ւք եք լսել, Նարեկ Կարապետյանը ուղիղ պատասխան չտվեց։
«Ինձ համար տհաճ է ուրիշի խոսակցությունները լսելը։ Ուրիշի խոսակցությունը լսելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ սեր, այդ պատճառով չէի ուզի մեկնաբանել։ Պրոցես է, թող գնա»,- ասաց Կարապետյանը՝ խուսափելով հստակ բացատրել, թե ինչու է նա խուսափում հարցին պատասխանելուց։
Այս դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը հայտարարել էր, որ Գյումրու սցենարը կարող է կրկնվել, և որոշ զանգվածներ փորձում են օգտվել Կարապետյաններից։