Աշխատավորի օրվան նվիրված տոնակարարության ընթացքում լրագրողի կողմից Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ուղղված հարցին՝ «Ջերմուկ»-ի հետ կապված ասելիք կա՞, նախարարը պատասխանեց, որ իրենք «նորմալ» են գտնում իրավիճակը և վստահ են, որ բոլոր հարցերը կլուծվեն։
«Էդպիսի՞ հարցեր ենք լուծել»,- նշեց նա՝ մեկնաբանելով հարցի բնույթը։
Պապոյանը նաև մեկնաբանեց այն դիտարկումը, թե արդյոք այս հարցում կարող է առկա լինել քաղաքական ենթատեքստ։ Նրա խոսքով՝ նման բան չկա։ «Չկա, չենք տեսնում որևէ հարց։ Կլուծենք… Հավատացած եմ, որ «Ջերմուկ»-ը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, հարցը լուծվելու է և շարունակելու ենք արտահանումը»։
Նախարարը վստահություն է հայտնել, որ «Ջերմուկ»-ի հարցը կլուծվի և արտահանման գործընթացը կշարունակվի։