Հայ կեանք և USA Armenian Life շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Աբօ Չափարեանը հարցազրույցում «Հայկական ժամանակ»-ի հետ հայտարարել է, որ Հայաստանի դեմ քարոզչություն է իրականացնում, իր խոսքերով, «ռուսաստրուկ» դաշնակցությունը։
Ըստ Չափարեանի՝ այս գործողությունները Ռուսաստանն է պարտադրում, որպեսզի Հայաստանը վերածվի գուբերնիայի։ Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է իշխանության վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին, որին նա համարում է Կրեմլի հլու-հնազանդ կամակատար։
«Նրանք ուզում են Գյումրի 2 սցենարը կրկնել»,- ասել է Չափարեանը՝ նշելով, որ Կրեմլը խոշոր գումարներ է շրջանառության մեջ դրել։ Նրա խոսքով՝ 5-րդ շարասյունը ցանկանում է հայկական պետականությունը միութենական դարձնել, իսկ ռուսական ԿԳԲ-ն ունի իր ներկայացուցիչները՝ նույնիսկ Եկեղեցում։
Աբօ Չափարեանը նաև նշել է, որ «թալանչիները» վերածվել են «բարեգործների», ինչը, նրա կարծիքով, Կրեմլի քարոզչական ռազմավարության մասն է։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի կայքում։