Հայտնի է դարձել ԱԱԾ շենքի վրա հրկիզման փորձ կատարած անձի ինքնությունը։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ վերջինս 31-ամյա Րաֆֆի Կամոյի Մանդալյանն է, որը բնակվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱԱԾ շենքի վրա վառվող առարկաներ նետելու կասկածանքով ձերբակալվել էր մեկ անձ։ Ձերբակալվածը, ինչպես նախապես հայտնել էինք, նետել էր շենքի վրա Մոլոտովի կոկտեյլ՝ նպատակ ունենալով այն հրկիզել։
ԱԱԾ շենքի դեպքի հետ կապված քրեական գործի շրջանակում Րաֆֆի Մանդալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ ութից տասներկու տարի ժամկետով։
ԱԱԾ շենքի վրա հարձակման փորձից հետո այն ուժեղացված հսկողության տակ է։
Հարկ է նշել, որ Երևան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Րաֆֆի Մանդալյանի կալանքի որոշումը մակագրելով։
Դատավոր Մանվել Շահվերդյանը նաև հայտնի է որպես այլ կարևոր գործերի քննիչ։ Նրա վարույթում է եղել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը, որը մեղադրվում է վարչապետի որդուն առևանգելու համար։ 2021թվականին հրապարակվել էր տեղեկություն, թե դատավորին խորհրդակցական սենյակից առևանգել են ԱԱԾ-ում, սակայն նա հերքել էր այդ տեղեկությունների ճշմարտացիությունը։ Բացի այդ, Մանվել Շահվերդյանը քննում է նաև քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղթելյանի գործերը՝ վերջիններիս կալանքները երկարաձգելով։