Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա․ նա կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը։

Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ։ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։