Ծաղկաձորի հյուրանոցում տեղի ունեցած դեպքի մանրամասներ

Ապրիլի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած առեղծվածային մահվան դեպքի կապակցությամբ հայտնի են դարձել նոր մանրամասներ։

Ինչպես հայտնի դարձավ, «88» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի։

ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում։

Պարզվել է, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։

Իրավապահ մարմինների կատարած նախնական քննությունից պարզվել է, որ տղամարդը, ըստ վարկածի, անձնական կյանքի հետ կապված խնդիրների, մասնավորապես՝ սիրելի էակից մերժում ստանալու հետևանքով, փորձել է ինքնավնասել։ Նա փորձել է նռնակը պայթեցնել, սակայն չի հաջողվել, որից հետո ինքնավնասում է արել և հյուրանոցի 4-րդ հարկի պատուհանից ցած նետվել։