Ուժեղ Հայաստանին կմիանան ևս երկու քաղաքական ուժեր

Մեր տեղեկություններով, վաղը «Ուժեղ Հայաստան» դաշինքին կմիանան երկու նոր քաղաքական ուժ։ Այս մասին հայտնի կդառնա արդեն վաղը։

Այս երկու կազմակերպություններն են «Ապրելու երկիր» կուսակցությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Ինչպես հայտնի է, «ՀայաՔվե»-ն մինչև վերջերս բանակցություններ էր վարում «Միասնության թևեր» կուսակցության հետ, որը նախագահում է Արման Թաթոյանը։

Ըստ մեր տվյալների՝ երկու կազմակերպություններից էլ մի քանի անդամ կգտնեն իրենց տեղը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում։ Թե քանի տեղ կզբաղեցնեն և ովքեր կլինեն այդ թեկնածուները, պարզ կդառնա վաղը։

Ավելի ուշ ստացված տեղեկությունների համաձայն՝ երկու ուժերը վաղը հանդես կգան հայտարարությամբ, որում կնշեն, որ իրենք սատարում են «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Սակայն, ինչպես նշվում է, իրենց ներկայացուցիչների ընտրացուցակ մտնելու հարցը քննարկված չէր։