Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մեկնարկվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական գործը մեկնարկել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձերբակալվել է 17 անձ։

Քրեական գործի շրջանակում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները։