Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված վիրավորանքը։

«Իրանի մեծ ազգի անունից ես դատապարտում եմ Ձեր Սրբությանն ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ Հիսուսի՝ խաղաղության և եղբայրության մարգարեի պղծումն անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Մաղթում եմ Ձեզ փառք Ալլահի կողմից»,- գրել է նախագահը։

Այս հայտարարությունը հաջորդել է Դոնալդ Թրամփի նախորդ հայտարարությանը, որում նա խորհուրդ էր տվել Հռոմի պապին կենտրոնանալ հզոր պապ լինելու վրա, այլ ոչ թե քաղաքական գործչի։