ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկուսակցական քարոզարշավի շրջանակում եղած հանդիպումներից մեկն է փոքրիկ Խաչեի հետ։ Տեսանյութում երեխան մեղմ ժպտում է վարչապետի գրկում։
Չախոյանը նշել է, որ ընդդիմադիր շրջանակները կեղծում են անգամ երեխաներին ու նրանց զգացմունքները։ Նա հրապարակել է ընդդիմադիր կողմից շրջանառվող ֆեյք տեսանյութը և դրա իրական տարբերակը՝ ցույց տալու համար, թե ինչպես են փոխակերպում իրական իրադարձությունները։