Իրանը պահպանել է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ կարողությունների մեծ մասը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է երաշխիք ստանալ, որ Իրանը չի ձգտի վերսկսել իր ատոմային ծրագիրը։

Ըստ պաշտոնյաների և փորձագետների, Իրանը դիմակայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հինգ շաբաթ տևած դաժան հրթիռակոծություններին՝ պահպանելով միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ կարողությունների մեծ մասը։ Սա խնդիրներ է ստեղծում ամերիկացի բանակցողների համար, քանի որ այդ հարցը կրկին բարդացնում է Թեհրանի հետ բանակցությունները։

Վենսն Իրանի միջուկային հավակնություններն անվանել է հիմնական վիճահարույց կետն այն բանից հետո, երբ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցությունների ընթացքում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Երեւան
Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը