Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին թե՛ դիվանագիտորեն, թե՛ արդեն որոշ ժամանակ նաև ռազմական առումով։
«Ֆրանսիական զենքը մուտք է գործում Հայաստան, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ֆրանսիացի զինվորները վերապատրաստում են հայ զինվորականներին»,- նշել է նա՝ ընդգծելով երկու երկրների միջև պատմական կապը։ «Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների պատմությունը հազարամյակների պատմություն ունի, մեր երկու երկրների միջև բարեկամությունն ամրապնդվել է», — ավելացրել է վարչապետը։
Այս հայտարարությունը հակիրճ է ամփոփում Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության բնույթը։