ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social-ի էջում հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը, որոնք նրա խոսքով՝ աշխարհում ամենամասշտաբայինն ու հզորն են, դեռևս չեն սկսել կործանել Իրանում մնացած օբյեկտները։
Նախագահը նշել է, որ հաջորդ քայլը կլինեն կամուրջների և էլեկտրակայանների ոչնչացումը։ Ըստ նրա՝ նոր վարչակարգի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անել, և այդ գործողությունը պետք է իրականացվի արագ։
«ԱՄՆ զինված ուժերը՝ աշխարհում ամենամասշտաբայինն ու հզորը (այսօրվա դրությամբ), նույնիսկ չեն սկսել կործանել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, հետո էլեկտրակայանները։ Նոր վարչակարգի ղեկավարությունը գիտի, թե ինչ է պետք անել, և դա պետք է անել արագ»,- գրել է Դոնալդ Թրամփը։