«Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական քաղաքականության տեսլականը ներկայացվեց Տաշիրում

Փետրվարի 25-ին Տաշիր Արենայում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում երիտասարդներին ներկայացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի փաթեթը։ Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց հուզող հարցերը, որոնք առնչվում էին կուսակցության ծրագրերին և տեսլականին։

Հանդիպման առանձնահատուկ իրադարձությունը «Միսթր Ուժ»-ի պաշտոնական ներկայացումն էր։ Այս նորարարական քայլը պատմության մեջ առաջին անգամ գործարկվեց IA (արհեստական բանականություն) տեխնոլոգիաների միջոցով ստեղծված քաղաքական բոտ, որը 24/7 ռեժիմով պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերին և տեսլականին։ Այս գործիքը նպատակ ունի ապահովելու կուսակցության գաղափարների և նախաձեռնությունների մասին տեղեկատվության անխափան և անմիջական հասանելիություն երիտասարդ սերնդի համար։