«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը այսօր Կոտայքի մարզում՝ Չարենցավանում կուսակցության գրասենյակի բացման առթիվ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ տեսնելով մարդկանց վերաբերմունքը և զգալով բոլորի էմոցիաները, զգում է այն պարտավորությունը, որ իրենց համար զիջելու տեղ չկա։
Նա նշել է, որ մարդիկ փոփոխության համար են ակնկալում, և այդ փոփոխությունը պետք է բերվի երկրին։ «Մենք տեսանք մարդկանց վերաբերմունքը՝ դեպի փոփոխություն։ Բոլորովս եկեք բերենք այդ փոփոխությունը։ Բերենք մեր երկրին ուժեղ ապագա։ Համաձա՞յն եք»,- հարցրել է նա ընտրողներին։
Հետո Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք շարժվում են Հրազդան՝ այնտեղ էլ փոփոխության քամին բարձրացնելու համար։ Նրա խոսքով՝ տեսնելով մարդկանց վերաբերմունքը, զգում է այն պարտավորությունը, որ իրենց համար զիջելու տեղ չկա։ «Միակ տեղը հաղթանակն է»,- եզրափակել է նա իր հայտարարությունը։