Այսօր, ցերեկվա ընթացքում, անհայտ անձինք, որոնք ինքներին քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանման աշխատակիցներ են ներկայացրել, վնասել են «Բոլորին դեմ եմ» կուսակցության ավտոբուսը։
Իրենց գործողությունները կատարելուց առաջ նրանք կուսակցության կամ մեքենայի սեփականատիրոջ հետ կապ չեն հաստատել։
Այս մասին կուսակցությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ վնասվածքները հետևյալն են․
1. Ամբողջությամբ ջարդվել է ավտոբուսի վրա գրված «Բոլորին դեմ եմ» նշանը։
2. Մեքենայի վրա կպցրած տիպերը քերվել և պոկվել են եղունգներով։
Կուսակցության հաղորդագրության համաձայն՝ ավտոբուսը կայանված էր Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում, որը նշված է կարմիր գծերով։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը պահանջում է Երևանի քաղաքապետարանից պաշտոնական արձագանք՝ հաստատելով կամ հերքելով իրենց մասնակցությունը այս միջադեպին։