Անկախության հռչակագրի և սահմանադրության խնդիրը մեր ներքին օրակարգի հարց է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անկախության հռչակագրի և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարցը։

Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը, իր բնույթով, կոնֆլիկտի հռչակագիր է, որն արդյունքում հանգեցնում է կախվածության։ Նա հավելացրել է, որ առաջիկայում կներկայացնի տեքստի վերլուծություն, որը կապացուցի այդ ամենը։