Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների փոխայցերը պատմական են համարվում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ միմյանց երկրներ կատարած այցերը պատմական են համարվում։ Այս մասին նա հայտնել է ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Հայաստան կատարած այցին։

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ես համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակաբար լավարկել երկու երկրների միջև հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը գնալով ուժեղանա։

«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- նշեց նա։