ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունգարական կողմի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը մինչև վերջնաժամկետի ավարտը կստանա պատասխան Իրանի կողմից՝ անկախ նրանից, թե այն դրական է, թե բացասական։
Ջեյ Դի Վենսը նաև նշել է, որ մինչև վերջնական պատասխանի ստացումը կընթանեն ինտենսիվ բանակցություններ։ Նրա խոսքով՝ ռազմական առումով Իրանը արդեն պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել։
Փոխնախագահը պնդում է, որ ԱՄՆ նախագահը կարող է Իրանին հասցնել շատ ավելի մեծ վնաս, սակայն չի ցանկանում դա անել՝ հետևաբար ակտիվորեն բանակցում է։ «Գնդակն Իրանի դաշտում է»,- եզրափակել է նա իր հայտարարությունը։