«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ արտահերթ նիստում իշխող քաղաքական կուսակցության խմբակցության անունից ելույթ ունենալիս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հստակ հայտարարություն է արել՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ընդդիմադիր ուժերը իրենց քաղաքական գործունեությունը կենտրոնացրել են միայն մեկ անձի՝ «պեռաշկու» շուրջ։

«Ձեր առանցքը պեռաշկին է դարձել։ Որպեսզի ձեր գոյությունը շարունակվի, պեռաշկին պետք է լինի ձեր առանցքի կենտրոնում։ Եթե նրան հեռացնենք, դուք կքանդվեք»,- նշել է Կոնջորյանը՝ համեմատելով իրենց քաղաքական դիրքը Երկիր մոլորակի պտտման հետ։

Նա նաև հարցական նշանակով ասել է, որ եթե ընդդիմադիր ուժերը ունենային իսկապես լուրջ քաղաքական կշիռ, իրենց առաջնորդը կլիներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ իրենց շարքերից ելած պատվավոր դաշնակցական։

Կոնջորյանը նշել է, որ ցավոք, 135-ամյա Դաշնակցությունը չի կարողացել գտնել անձ, որը կկարողանար ղեկավարել իրենց շարքերը։