Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի վերջին հայտարարություններից մեկին:
««Ծվեն-ծվեն արեցիք մեր հայրենիքը։ Հեռո՛ւ մնացեք, ձայններդ կտրեք»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր «տեսաուղերձը» այս տողերով եզրափակում է տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանն ու Արցախը խոպան դիտարկած խմբակը։
Ինչ խոսք, չքնաղ է»,- գրել է Սաֆարյանը՝ տեղադրելով հայտարարության տեսապատճենը: