ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը։
«Սա լավ լուր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել։ Այս գործիքի ներկայացումը նշանակում է, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։
Սրանով մենք ևս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ YouTube-ը շատ բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ նաև մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա»,- ասել է վարչապետը։










