Հայաստանում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

Փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:33-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, աշխարհագրական կոորդինատներով՝ հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ։

Սեյսմի գրանցվել է 2.2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, ինչպես նաև Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավերածություններ չեն գրանցվել։