Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննվում է նրա կալանքը երկարաձգելու հարցը։
Նիստի օրը Սամվել Կարապետյանի աջակիցները հանրային բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք քաղաքի տարբեր, առավել տեսանելի հատվածներում տեղադրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին» խորհրդանշական պաստառներ։