«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Խորհրդարանները՝ մասնատվող աշխարհում. ժողովրդավարության պահպանում և աշխարհաքաղաքական փոփոխությունների հաղթահարում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանը նշել է, որ ազգային խորհրդարանները չեն կտրված, այլ ներկայացնում են իրենց երկրների կուսակցությունները և հանրությանը։
Նրա խոսքով՝ կարևոր է ճիշտ մեծամասնության սահմանումը, որը պետք է առաջ մղի եվրոպական ինքնությունն ու եվրոպական կողմնորոշումը։ «Մենք այսպես ենք աշխարհում աշխատում ազգային խորհրդարանների հետ»,- ասաց նա։
Տիտուս Կորլացեանը նաև նշել է, որ ԵՄ-ի և ԵԽ-ի շրջանակներում այս պահի դրությամբ հաջողվում է երկրներում ձևավորել պատշաճ քաղաքական մեծամասնություններ։ Նրա կարծիքով՝ ընդլայնման քաղաքականությունը կարևոր գործիք է, որը թույլ է տալիս օգտագործել ԵՄ-ի ռազմավարական գործիքները։
«Այսօր Հայաստանն ունի ԵՄ-ի լուրջ աջակցությունն իր եվրոպական ինտեգրման ճանապարհին։ ՀՀ-ն ԵՄ-ի հետ արդեն ունի ռազմավարական գործընկերության օրակարգ, որը պարունակում է էական աջակցություն Հայաստանին։ Մենք աշխատում ենք ՀՀ-ին իր եվրոպական ուղում աջակցելու հարթությունում»,- ընդգծեց նա։