Սյունիքի մարզի Խնածախ համայնքում, հայ-ադրբեջանական շփման գծում, այսօր ականի վրա պայթել է գյուղի հովիվը։
Ինչպես հայտնի է դարձել, պայթյունի հետեւանքով քաղաքացին զրկվել է ոտքից։ Նախնական տեղեկություններով՝ նա նաեւ աշխարհազորում է գրանցված եւ երբեմն իրականացնում է մարտական հերթապահություն սահմանին։
Դեպքի մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Զրկված ոտքով հիվանդանոց է տեղափոխվել։