ԵՄ-ն կաջակցի Հայաստանին՝ իր ճակատագիրն ընտրելու հարցում

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X-ի իր էջում հայտարարել է, որ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին՝ իր ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով։

«Մեր առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նշանակալի դիվանագիտական պահ է, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին՝ մեզ Երևանում հյուրընկալելու համար։ Հայաստանն առանցքային հենասյուն է Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում։ Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում։ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով, որը նպատակաուղղված է արտաքին միջամտությանը հակազդելուն և դիմակայունության ամրապնդմանը»,- գրել է Կալասը։