ԱԺ փոխնախագահի զգուշացումը սփյուռքահայերին

Այսօր Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Facebook-ի ուղիղ եթերով հրապարակային զգուշացում է հնչեցրել սփյուռքահայերի հասցեով։

Նրա խոսքով՝ եթե որևէ սփյուռքահայ ընտրակաշառք է ստացել, ապա նրանք, երբ մուտք կգան Հայաստան՝ «Զվարթնոց» օդանավակայան, անմիջապես կձերբակալվեն։ Ռուբինյանը նշել է, որ ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, և Հայաստանի հատուկ ծառայությունները հետևում են իրավիճակին ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

Փոխնախագահը նաև ուղղակի հասցեագրել է իր մեղադրանքները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։ Նա նշել է, որ Եզրաս արքեպիսկոպոսը և նրա ցանցի միջոցով ընտրակաշառք ստացած անձինք նույնպես պետք է պատրաստ լինեն հետևանքներին։ Ըստ Ռուբինյանի՝ եթե նրանցից որևէ մեկը գումար է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի կողմից, ապա նրանք, երբ կմտնեն «Զվարթնոց», կձերբակալվեն։

Այս հայտարարությունը հստակ նախազգուշացում է ցանկացած անձի համար, ով կարող է ներգրավված լինել ընտրակաշառքի գործում։