Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են մի շարք միջազգային հարցեր։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ զրույցի հիմնական թեմաներից մեկը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Իրանի հետ առկա լարվածությունը։ Պուտինը Թրամփին ներկայացրել է մի շարք նկատառումներ՝ ուղղված այդ հարցի արագ և խաղաղ կերպով լուծմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում խաղաղության գործընթացին։ Ուշակովի խոսքով՝ քննարկվել են ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող երկկողմ բանակցությունները։
ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը տևել է մոտ մեկ ժամ։ Բացի այդ, երկու նախագահները քննարկել են նաև Վենեսուելայի հարցը՝ հիմնականում նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի տեսանկյունից։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Երևան
Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը