Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ պարտավորությունների խախտումը, շրջափակումն ու սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ճանապարհին։
«Աշխարհը տեսնում է ձեր անսահման երկերեսանի հռետորաբանությունը, և հայտարարությունների ու գործողությունների հակադրությունը»,- գրել է նախագահը X սոցիալական ցանցում։
Այս հայտարարությունը հրապարակվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ լարվածության ֆոնին։