Եթե Իրանի հետ համաձայնություն չլինի, ես հազիվ թե հրադադարը երկարաձգեմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազիվ թե երկարաձգի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը։

Նախագահը նշել է, որ ապրիլի 7-ին իր հայտարարած հրադադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի երեկոյան, Վաշինգտոնի ժամանակով։

«Չափազանց քիչ հավանական է, որ ես այն երկարաձգեմ», — ասել է նա, եթե մինչ այդ համաձայնագիր չկնքվի։

Այս հայտարարությունը հնչել է Իրանի հետ լարվածության աճի պայմաններում, երբ երկու երկրներն էլ փորձում են հասնել ատոմային համաձայնագրի վերականգնման և տարածաշրջանում կայունության հաստատման։